Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Երևանում նոր հիվանդանոց կկառուցվի. կիրականացվի շուրջ 15 մլն ԱՄՆ դոլարի ներդրում

Երևանում նոր հիվանդանոց կկառուցվի. կիրականացվի շուրջ 15 մլն ԱՄՆ դոլարի 
ներդրում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հրաչյա Ներսիսյան փ., 10 հասցեում գտնվող 8744,9 քմ հողամասում տվյալ տարածքի սեփականատերը հիվանդանոց կկառուցի՝ ներդնելով շուրջ 15 մլն ԱՄՆ դոլար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևան քաղաքի ավագանին նման որոշում ընդունեց 5-րդ նստաշրջանի 2-րդ նիստի ժամանակ:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Վահան Խաչատրյանը նշեց, որ ներկայացվող նախագծով առաջարկվում է Հրաչյա Ներսիսյան, 10 հասցեում գտնվող 8744,9 քմ հողամասի նպատակային նշանակությունը արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական հողերի կատեգորիայից փոխադրել բնակավայրերի, հողերի կատեգորիա:

«Նշված հողամասում, գույքի սեփականատիրոջ կողմից նախատեսվում է հիմնել հիվանդանոց` կատարելով շուրջ 15 մլն ԱՄՆ դոլարի ներդրում՝ ստեղծելով մոտ 450 աշխատատեղ: Այս նախագիծն առաջարկվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ հասարակական նշանակության օբյեկտները ներառված են բնակավայրերի հողերի կազմում»,- նշեց Խաչատրյանը:

Հարակից զեկուցող, Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարկոս Հարությունյանը հայտնեց, որ իրենք նախագծին տվել են դրական եզրակացություն:

Որոշումն ընդունվեց միաձայն՝ 36 «կողմ» ձայնով:

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]