Մարտունի, Այգեհովիտ, Իշխանաձոր. Ադրբեջանը կրկին թիրախավորում է քաղաքացիական օբյեկտները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմը հոկտեմեբերի 18-ի լույս 19-ի գիշերը կրկին կրակ է բացել Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, թիրախավորել քաղաքացիական օբյեկտներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճաների պետական ծառայությունից հայտնում են, որ հրթիռակոծվել են մասնավորապես Մարտունի քաղաքը, Քաշաթաղի շրջանի Ուռեկան, Իշխանաձոր, Այգեհովիտ և Վուրգավան համայնքները։
«Հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը մղված մարտերին զուգահեռ՝ Ադրբեջանը հերթական անգամ խախտել է հրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակ բացել Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, թիրախավորել քաղաքացիական օբյեկտներ։ Տուժածների ու վնասների մասին տեղեկությունները ճշտվում են»,- նշում են ԱՀ ԱԻՊԾ-ից: