Հասարակական

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը կունենա գերմանական սարքավորումներով հագեցած պրոթեզարան

1 րոպեի ընթերցում

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը կունենա գերմանական սարքավորումներով հագեցած պրոթեզարան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը շուտով կունենա գերժամանակակից,լավագույն գերմանական սարքավորումներով հագեցած պրոթեզարան, որը կծառայի զինվորներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Անելու ենք ամեն ինչ մեր վիրավոր հերոսների համար,անելու ենք հնարավորն ու անհնարը: Նշեմ, որ այս պահին նաև սկսել ենք մասնագետների վերապատրաստումը։

Ծրագիրն իրականացվում է Հոլանդիայի մեր հայրենակից՝ Գարիկ Խաչատրյանի ջանքերով»,- գրել է Մուրադյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում