Միչիգանի օրենսդիր մարմինը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձև է ընդունել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միչիգանի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձև:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:
Բանաձևի հեղինակը Միչիգանի օրենսդիր մարմնի անդամ Մարի Մանուգյանն է: