Միջազգային

Լավրովը եւ Ադրբեջանի ԱԳ նախարարը հավաստել են Մոսկվայի հայտարարության կատարման անհրաժեշտությունը

1 րոպեի ընթերցում

Լավրովը եւ Ադրբեջանի ԱԳ նախարարը հավաստել են Մոսկվայի հայտարարության կատարման անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 14-ին կայացել Է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցն Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված բարդ իրադրությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը, կողմերը հավաստել են Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների՝ Մոսկվայի հոկտեմբերի 10-ի հայտարարության դրույթների անվերապահ կատարման անհրաժեշտությունը:

Ռուսաստանյան կողմն ընդգծել Է, որ այլընտրանք չունի հրադադարի ռեժիմի վերահսկողության մեխանիզմի անհապաղ համաձայնեցումը, ինչը հիմք կստեղծի Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման հետագա քայլերի համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում