Տարածաշրջանային

Թուրքիայում արգելափակվել են ՀՀ մի շարք պետական կառույցների պաշտոնական կայքերը

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում արգելափակվել են ՀՀ մի շարք պետական կառույցների պաշտոնական կայքերը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի տարածքում արգելափակվել են ՀՀ մի շարք պետական կառույցների պաշտոնական կայքերը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով artigercek.com-ը, ըստ թուրքական մամուլում հայտնված հրապարակումների՝ արգելափակվել են, մասնավորապես, ՀՀ նախագահի, կառավարության ու բոլոր նախարարությունների կայքերը:

Նշվում է, որ Թուրքիայի տարածքից նշյալ կայքեր մուտք գործել փորձելիս էկրանին հայտնվում է «Արգելափակված երկիր (Հայաստան)» գրությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում