Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանցիներն ամբողջ օրը «խմել-հարբելու վրա են». միմյանց պատմել են սիրիացի վարձկանները

Ադրբեջանցիներն ամբողջ օրը «խմել-հարբելու վրա են». միմյանց պատմել են սիրիացի 
վարձկանները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում հայտնվել է գաղտնազերծված ձայնագրություն, որն ապացուցում է, որ սիրիացի վարձկանները այս օրերին կռվում են Ադրբեջանի բանակի կազմում Արցախի դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այն երեք լեզվով թարգմանված հրապարակել է հայկական միասնական տեղեկատվական շտաբը:

Ձայնագրության մեջ նրանք միմյանց պատմում են, որ օրեր շարունակ զրկված են լինում սննդից, բացի դրանից, Ադրբեջանը նրանց չի ուղարկում տուն, այլ պահում է թեժ կետերում, որպեսզի մահանան ու չվճարվեն, իսկ ադրբեջանական բանակը նրանց հետևում է միայն կանգնած: Զրուցողներից մյուսն էլ հաստատում է, որ իրենց մինչև այժմ ոչ մեկ չի վճարել: Նրանք խոսում են այն մասին, որ մահացած վարձկանների մարմիները փոխադրվում են Թուրքիա: Զրուցակիցներից մեկն անգամ չի իմացել, որ Իրանի սահմանին են՝ նշելով, որ չգիտեն, թե ինչի համար են կռվում և մտադիր է փախչել Իրան: Վարձկաններից մեկը մյուսին պատմել է, որ ադրբեջանցի զինվորները փորձել են հանձնվել, թիկունքից դիպուկահարները խփել են նրանց:

Վարձկանները զարմացել են, երբ իրենց համար բացահայտվել է, որ ադրբեջանցիները շիաներ են. «Մենք գիտեինք նրանք պետք է թուրք լինեն», այնինչ՝ ադրբեջանցիներն ամբողջ օրը «խմել-հարբելու վրա են»:

  

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]