Հասարակական

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրատվությունը հատել է 100 մլն դոլարի շեմը

1 րոպեի ընթերցում

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրատվությունը հատել է 100 մլն դոլարի շեմը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համայկական հիմնադրամի«Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով դրամահավաք-արշավին հանգանակված գումարի չափն անցել է 100 մլն ԱՄՆ դոլարի շեմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի կայքէջից:

Մինչ այս պահը «Հայաստան» հիմնադրամին նվիրաբերվել է ավելի քան 100 մլն903 հազար դոլար:

«100 միլիոն ԱՄՆ դոլարի շեմն արդեն հաղթահարված է: Յուրաքանչյուր նվիրատվություն կյանքեր է փրկում Արցախում։ Միացի՛ր համահայկական շարժմանը: Արա՛ քո քայլը հենց հիմա»,- հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:

Հիմնադրամին գումար է նվիրաբերում աշխարհասփյուռ հայությունը: Միացել են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են՝ աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը (1 ԱՄՆ դոլար), ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը (250 հազար ԱՄՆ դոլար), ամերիկահայ միլիոնատեր, համացանցի աստղ Դեն Բիլզերյանի ընտանիքը (250 հազար դոլար) և այլք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում