Հասարակական

Կան որոշ ապացույցներ Ադրբեջանում ՊԲ զինվորների մարմինների նկատմամբ ոտնձգությունների մասին.Արցախի ՄԻՊ

1 րոպեի ընթերցում

Կան որոշ ապացույցներ Ադրբեջանում ՊԲ զինվորների մարմինների նկատմամբ ոտնձգությունների մասին.Արցախի ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը խոսել է Արցախի Հանրապետության զինծառայողների մարմինների նկատմամբ Ադրբեջանի կողմից ոտնձգությունների մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ Արցախի ՄԻՊ-ը նշեց, որ արդեն բաց և փակ աղբյուրներից տեղեկություններ կան, որ ադրբեջանական զինված ուժերի ներքո գտնվում են Արցախի պաշտպանության բանակի զինծառայողների մարմիններ:

«Որոշ ապացույցներ կան, որ մեր զինծառայողների մարմինների նկատմամբ Ադրբեջանը որոշակի ոտնձգություններ է կատարել, որոնք խստագույնս արգելված են միջազգային մարդասիրական իրավունքով: Իհարկե, երբ ավելի մանրամասն ապացույցներ ունենանք, կներկայացնենք»,- ասաց Բեգլարյանը:

Նրա խոսքով` միջազգային հանրության պատասխանատվությունն է բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել, որպեսզի կանխարգելվեն այդպիսի հնարավոր ոտնձգությունները և վայրագությունները:

«Եթե արձանագրվեն այդպիսի դեպքեր, ապա պետք է համապատասխան պատիժ սահմանվի նաև միջազգային հանրության կողմից»,- եզրափակեց Բեգլարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում