Ադրբեջանը հյուսիս-արևելյան ուղղությամբ ձեռնարկել է հարձակվողական գործողություններ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիս-արևելյան ուղղությամբ թշնամական ուժերը հոկտեմբերի 11-ին ձեռնարկել են հարձակողական գործողություններ:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից:
«ՊԲ ստորաբաժանումները կասեցրել են թշնամական ուժերի հարձակման փորձը՝ խոցելով վերջինիս 2 զրահատեխնիկա և պատճառելով մեծ քանակությամբ մարդկային կորուստներ»: