Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   31 Հոկտեմբեր

Ադրբեջանը կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտը. ԼՐԱՑՎՈՒՄ Է

Ադրբեջանը կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտը. ԼՐԱՑՎՈՒՄ Է

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թշնամին կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվում է»,- գրել է Պողոսյանը։

«Արմենպրես»-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ երկու անգամ պայթյունի ձայն է լսվել: 

Արցախի մայրաքաղաքի հրթիռակոծությունը շարունակվում է:

Այս պահին օդային տագնապը դեռ միացված է: Նոր հարվածներ չկան: 

Վահրամ Պողոսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նաև հայտնեց, որ Արցախի Մարտունի քաղաքի բնակիչներից ահազանգեր են ստանում, որ Ադրբեջանը հարվածներ է հասցնում Մարտունի քաղաքին: 

«Արմենպրես»-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ օդային տագնապի ազդանշանը կտրվել է: Մոտ մի վեց-յոթ անգամ խփեցին ու դադարեց:

«Ադրբեջանը հենց նոր երկու երկու հրթիռային հարված հասցրեց Ստեփանակերտին: Արդյո՞ք սա միտված է հումանիտար հրադադարի պահպանմանը: Թվում է, թե հանցագործները շարունակելու են հանցանքներ գործել, քանի դեռ չեն պատժվել»,- թվիթերի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

Այս պահին հրթիռակոծվում են Մարտունին, Շուշին եւ Արցախի տարբեր խոշոր գյուղական համայնքներ. Վահրամ Պողոսյան

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում բովանդակային բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,-նշվել է հայտարարության մեջ։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ