Սադիր Ժապարովն ընտրվել է Ղրղզստանի վարչապետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի խորհրդարանի պատգամավորները Սադիր Ժապարովին միաձայն ընտրել են երկրի վարչապետի պաշտոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ղրղզական 24.kg լրատվականը:
Խորհրդարանը նույն նիստում միաձայն հաստատել է նաև նոր կառավարության կազմն ու կառուցվածքը:
Հոկտեմբերի 6-ին Ղրղզստանի վարչապետ Ղուբաթբեկ Բորոնովն իր պաշտոնից հրաժարական էր ներկայացրել երկրում խորհրդարանական ընտրություններից հետո սկսված զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում: Ցույցերը մեկնարկել են հոկտեմբերի 5-ին, որոնց ընթացքում ակտիվիստները ներխուժել են Բիշքեկի «Սպիտակ տուն»: