Հասարակական

Ջավախահայերը «Հայաստան» համահայկական հիմնադրամին 270 հազար դոլար են փոխանցել

2 րոպեի ընթերցում

Ջավախահայերը «Հայաստան» համահայկական հիմնադրամին 270 հազար դոլար են փոխանցել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջավախահայերն, Արցախին օգնելու նպատակով, «Հայաստան» համահայկական հիմնադրամին 270 հազար դոլար են փոխանցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«Տեղեկացնում ենք, որ ջավախահայությունը մեծ թափով շարունակում է Արցախին օգնելու գործընթացը։ Ի թիվս մեծածավալ հումանիտար և այլ տեսակի օգնության, ջավախահայերն այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցեցին մոտ 270 հազար դոլար։ Ուժեղ ենք միասին»,- ասված է հրապարակման մեջ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամին կատարված նվիրատվությունների չափն այս պահին կազմում է 85 մլն 986 հազար 677 դոլար:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման փաստեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում