Հասարակական

Թուրքիայի կողմից Ադրբեջան տեղափոխվող ահաբեկիչների թիվը 900-ից հասել է 2000-ի. Mashreghnews

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի կողմից Ադրբեջան տեղափոխվող ահաբեկիչների թիվը 900-ից հասել է 2000-ի. Mashreghnews

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունները, Թաքֆիրի ահաբեկիչները և Իսրայելը ձևավորել են դաշինք, որը վտանգավոր է սպառնում Իրանի հյուսիս-արևմտյան շրջանների համար։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին գրում է իրանական Mashreghnews-ը:

Կայքը նշել է, որ Թուրքիայի կողմից Ադրբեջան տեղափոխվող ահաբեկիչների թիվը 900-ից հասել է 2000-ի։ Ըստ կայքի, ահաբեկիչները Սոլթան Մուրադ, Ջեյշ ալ-Շարղ, ալ-Համզա, ալ-Նոխբա,ալ-Շամ խմբավորումներից են և տեղակայվել են Թարթառի շրջանի արևմուտքում, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարավարևելյան շրջաններում, ինչպես նաև Խոջավենդի, Աղդամի, Մարտակերտի արևմուտքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում