Սպորտ

Արոնյանը դեռևս երկրորդն է Norway Chess-ում

1 րոպեի ընթերցում

Արոնյանը դեռևս երկրորդն է Norway Chess-ում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Norway Chess-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանը մրցում էր Իրանից Ալիռեզա Ֆիրուջայի հետ: Գրոսմայստերները դասական պարտիան ավարտեցին ոչ-ոքի: Մրցաշարի կանոնադրության համաձայն շախմատիստները ուժերը չափեցին «արմագեդոն» շախմատում, որտեղ առավելության հասավ Ֆիրուջան:

Մյուս պարտիաներում հաղթանակ տոնեցին աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը և Տարի Արյանը:

Այս տուրից հետո Արոնյանը զիջեց առաջատարի դիրքը և երկրորդ տեղում է: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մագնուս Կարլսենը:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում