Քաղաքականություն

Չի կարելի կոնտեքստից կտրել ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը. վարչապետը պատասխանել է Բաքվի մեղադրանքներին

2 րոպեի ընթերցում

Չի կարելի կոնտեքստից կտրել ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը. վարչապետը պատասխանել է Բաքվի մեղադրանքներին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պաշտոնական Բաքվի կողմից հնչող մեղադրանքներին, թե Հայաստանը խախտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ռուսական Առաջին ալիքին տված հարցազրույցում վարչապետն ընդգծել է, որ չի կարելի այդ բանաձևերը կտրել կոնտեքստից և ներկայացնել այլ լույսի ներքո:

«Պետք է շատ հստակ, պարզ և սթափ վերլուծել, թե ինչ է այնտեղ գրված: Այնտեղ ընդհանրապես Հայաստանի կողմից ինչ-որ ռազմական գործողությունների մասին ոչինչ չի ասվում: Վերջին բանաձևում ասվում է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի մասին միջազգային պայմանավորվածությունը և դրա արդյունքում կորցրել է տարածքներ, և այդ տարածքները վերահսկողության տակ են վերցրել Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնապաշտպանության ուժերը: Հայաստանի մասին այդտեղ խոսվում է այլ կոնտեքստում: Հայաստանին կոչ են անում օգտագործել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ ունեցած կապերը, որպեսզի ինչ-որ կերպ իրավիճակը կայունացվի: Այդ բանաձևերից վերջինն ընդունվել է 1993 թվականին կոնկրետ օպերատիվ իրավիճակում: Դա կոնկրետ իրավիճակի մասին է, և չի կարելի այդ բանաձևերը կտրել կոնտեքստից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում