Հասարակական

Հայաստան-Ադրբեջան սահմանին հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան

2 րոպեի ընթերցում

Հայաստան-Ադրբեջան սահմանին հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Ադրբեջան սահմանին ակտիվ մարտական գործողություններ չկան:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հանգիստ է, հայ-ադրբեջանական սահմանին ակտիվ մարտական գործողություններ չկան»,- նշեց Հովհաննիսյանը:

Հարցին, թե հակառակորդը, արդյոք, գործողություններ չի՞ իրականացնում Տավուշի ուղղությամբ, քանի որ հուլիսյան մարտերի ժամանակ հայկական կողմը բարելավել էր դիրքերը, ՊՆ ներկայացուցիչը շեշտեց, որ պատճառը միայն դա չի:«Ռազմական զսպող գործիքակազմի ամբողջությունն ավելի մեծ է, քան զուտ մի քանի դիրքի բարելավումը, որ տեղի է ունեցել վերջերս»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման փաստեր:

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում