Քաղաքականություն

Լատվիայի նախագահի խորհրդականը աջակցություն է հայտնել Արցախին

1 րոպեի ընթերցում

Լատվիայի նախագահի խորհրդականը աջակցություն է հայտնել Արցախին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայի նախագահի արտահաստիքային խորհրդական, Ռիգայի Դումայի անդամ Յուրկիս Կլոտինշը աջակցություն է հայտնել Արցախին և «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է Լատվիայում հայ երիտասարդների կողմից պատրաստած տեսահոլովակ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Յուրկիս Կլոտինշը նաև գրառում է կատարել, որում նշել է.

«Լատվիայի հայ երիտասարդությունը հիշեցնում է 100 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության հետևանքով իր ժողովրդի կրած տառապանքների մասին և կոչ է անում անտարբեր չմնալ այն սպառնալիքի հանդեպ, որին այսօր բախվում են իրենց հայրենակիցները պատմական հայրենիքում, ուր մտնում է նաև Արցախը կամ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում