Դավթաշենում ազդարարման համակարգը միացել է տեխնիկական զննման ժամանակ
1 րոպեի ընթերցում
![Դավթաշենում ազդարարման համակարգը միացել է տեխնիկական զննման ժամանակ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/10/1030622.jpg)
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Դավթաշեն վարչական շրջանում ազդարարման համակարգը ժամը 20։34-ին միացել է տեխնիկական զննման ժամանակ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Հարգելի´ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 6-ին, ժամը 20։34-ին Դավթաշեն վարչական շրջանում տեխնիկական զննման ժամանակ երեք վայրկյան տևողությամբ միացել է ազդարարման համակարգը,խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել»,- ասվում է ՀՀ ԱԻՆ-ի հայտարարության մեջ: