Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ադրբեջանի ժողովուրդը բռնապետական կառավարման գերի է. Փաշինյան

Ադրբեջանի ժողովուրդը բռնապետական կառավարման գերի է. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ` Ադրբեջանի ժողովուրդը բռնապետական կառավարման գերի է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասել է «Ֆրանս24» միջազգային լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ես կարծում եմ, որ Ադրբեջանի ժողովուրդը բռնապետական կառավարման գերի է, և հայերը միշտ հարմար թշնամի են, թշնամու կերպար են Ալիևի բռնապետական իշխանության համար, որպեսզի նա կարողանա դրանով շրջանցել երկրում ժողովրդավարության, խոսքի ազատության, մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները, ցածր կենսամակարդակը, խոսքի ազատության բացակայությունը: Եկեք նայենք այսօրվա իրավիճակը՝ այսօր, օրինակ, Ադրբեջանում սոցիալական ցանցերը խստորեն սահմանափակված են՝ ի տարբերություն Հայաստանի, որտեղ սոցիալական ցանցերը բաց են»,- ասել է Փաշինյանը:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք վարչապետը կցանկանա որևէ բան ասել Ադրբեջանի ժողովրդին, Փաշինյանը նշել է, որ միայն մեկ բան կարող է ասել.

«Ես Ադրբեջանի ժողովրդին միայն մի բան կարող եմ ասել՝ հարցրեք ինքներդ ձեզ, ի՞նչքանով դուք գիտեք ճշմարտությունը ձեր սեփական ժողովրդի, ձեր սեփական իշխանությունների, նրանց ունեցած հարստությունների, նրանց կատարած գործարքների և նրանց նպատակների մասին: Ադրբեջանում 1994թ. մի ընտանիք է իշխում, մի ընտանիք: Օրինակ, նույն Լեռնային Ղարաբաղում 4 նախագահ է փոխվել այդ նույն ընթացքում, 4 նախագահ, Հայաստանի Հանրապետությունում 4 նախագահ է փոխվել»,- նշել է վարչապետը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել են քաղաքացիական անձինք: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հոկտեմբերի 3-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ Արցախի սահմանի հյուսիսային և հարավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր: Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]