Քաղաքականություն

Փաշինյանն ԱՄՆ-ին ներկայացրել է F-16-ի միջոցով հայկական բնակավայրերը ռմբակոծելու տվյալներ

2 րոպեի ընթերցում

Փաշինյանն ԱՄՆ-ին ներկայացրել է F-16-ի միջոցով հայկական բնակավայրերը ռմբակոծելու տվյալներ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ունի կոնկրետ ապացույցներ՝ թուրքական F-16 ինքնաթիռների կողմից մարտական գործողություններին ներգրավվելու վերաբերյալ: «Արմենպրես»-ին հաղորդմամբ` ֆրանսիական «Ֆրանս24» միջազգային լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը լրագրողին ներկայացրել է ռադարների արձանագրումները թուրքական F-16 ինքնաթիռների թռիչքների և մարտական գործողություններին նրանց մասնակցության վերաբերյալ:

«Դուք այստեղ կարող եք տեսնել՝ 27 սեպտեմբերի, 28 սեպտեմբերի, թե ինչպես են թուրքական ինքնաթիռները հատել Հայաստանի սահմանը և մտել օդային տարածք, և նաև իմիջիայլոց, Վարդենիսում գյուղեր են ռմբակոծել: Այս բոլոր ապացույցները, իհարկե, մենք մեր միջազգային գործընկերներին կներկայացնենք, ներկայացրել ենք: Եվ այստեղ խնդիրը հետևյալն է՝ F-16 ինքնաթիռն արևմտյան արտադրության, ամերիկյան արտադրության ինքնաթիռ է, և ես նաև Ամերիկայի մեր գործընկերների ուշադրությունն եմ հրավիրել այդ փաստի վրա. արդյոք նրանք այդ ինքնաթիռն ստեղծել են և փոխանցել Թուրքիային, որպեսզի Թուրքիան խաղաղ բնակավայրերը ռմբակոծի դրանով, և սեփական ազատությունը պաշտպանող ժողովրդի դեմ պատերազմ վարի»,- ասաց Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում