Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայաստանն ագրեսոր չէ. Արգենտինայի ԱԳ նախարարը մտահոգություն է հայտնել էսկալացիայի վերաբերյալ

Հայաստանն ագրեսոր չէ. Արգենտինայի ԱԳ նախարարը մտահոգություն է հայտնել 
էսկալացիայի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի Արտաքին գործերի նախարար Ֆելիպե Սոլային նշել է, որ արցախա-ադրբեջանական հակամարտությունում հայկական կողմն ագրեսոր չէ և մտահոգություն է հայտնել ԼՂ հակամարտության գոտում սկսված էսկալացիայի վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Արգենտինայում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է նախարարի խոսքերի ոչ պաշտոնական թարգմանությունը:

«Մենք Արևմուտքում ԱՄՆ-ից և Ֆրանսիայից հետո աշխարհի 3-րդ ամենակարևոր հայկական համայնքն ունենք: Այդ պատճառով ես 3 օր առաջ Վաշինգտոնում Արգենտինայի դեսպանին խնդրեցի կապեր նախաձեռնել՝ պարզելու, թե արդյոք հայկական համայնքների անունից մենք կարող ենք որևէ դեր ունենալ, որպեսզի հայկական երեք մեծ համայնքները կարողանան լրացուցիչ հրադադար պահանջել: Այս պահին պետք է հաշվի առնենք երկու բան. առաջին հերթին` Ադրբեջանը, որպես ծովափնյա հարուստ երկիր, ունի ավելի մեծ ուժ և ունի Թուրքիայից հստակ նյութական աջակցություն, փոխարենը Հայաստանը ստանում է Մինսկի խմբի օգնությունը՝ հասնելու զինադադարի, քանի որ Հայաստանը գնալով ունենում է ավելի շատ զոհեր Ադրբեջանի պատճառով»,- նշել է նախարարը:

Արգենտինայի ԱԳ նախարարը հավելել է, որ փորձում են մշտական կապ պահել Հայաստանի դեսպանատան հետ։

«Այնուամենայնիվ, այս 27-ամյա հակամարտության էսկալացիան 1991-1992թթ. ի վեր, պետք է դադարեցվի։ Լեռնային Ղարաբաղն անկլավ է, որը այսօր վճռել է իր անկախությունը հայկական մշակույթի ,հայերեն լեզվի, հայկական կրթության և այլնի հիմքի վրա։ Շատ մտահոգված ենք և լիարժեք ըմբռնում ենք Էդուարդ Էռնեկյանի անհանգստությունը։ Ունեմ երկու հայ ընկեր արտաքին քաղաքականության ոլորտում,ավելին` իմ յուրաքանչյուր 10 ընկերներից 2-ը հայ են, չունեմ ոչ մի ադրբեջանցի ընկեր»,- ասել է նա:

Ֆելիպե Սոլային նշել է, որ հակամարտությունը շատ մտահոգիչ է և վստահորեն կարող է փաստել, որ Հայաստանն ագրեսոր չէ:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել են քաղաքացիական անձինք: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հոկտեմբերի 3-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ Արցախի սահմանի հյուսիսային և հարավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր: Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]