Հայ հաքերները AzerTelecom-ից 5GB-ի տվյալներ են ձեռք բերել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնթե Մելքոնյանի կիբեր բանակի հաքերներին հաջողվել է ձեռք բերել Ադրբեջանի խոշորագույն օպերատոր AzerTelecom տվյալները: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Մոնթե Մելքոնյանի կիբեր բանակի «Ֆեյսբուք»-ի էջից:
«Մեր հերթական թիրախը դարձավ հարևանների կապի խոշորագույն օպերատոր AzerTelecom-ը։ Այստեղ ներկայացվող տվյալները ընդամենը փոքր (5GB) մասն են այն տեղեկատվության, որը մեզ հաջողվել է ձեռք բերել AzerTelecom-ից»,- նշված է հաղորդագրության մեջ: