Ամեն բանակ չէ, որ կարող է արագ վերախմբավորումներ անել ու անցնել հակահարձակման. Արծրուն Հովհաննիսյան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն արձանագրում է՝ ամեն բանակ չէ, որ կարող է արագ վերախմբավորումներ անել ու անցնել հակահարձակման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՊՆ ներկայացուցիչն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Ամեն բանակ չէ, որ կարող է այսպես արագ վերախմբավորումներ անի ու անցնի հակահարձակման։ Փառք մեր բանակին»,- գրել է Հովհաննիսյանը։
Նա հավելել է, որ շփման գծի որոշ հատվածներում էլ ծանր մարտեր են ընթանում։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին հաջողվել է կասեցնել հոկտեմբերի 3-ին հակառակորդի ձեռնարկած լայնածավալ հարձակումը։ «Ուղղություններից մեկով մեր ուժերը հակահարձակման են անցել։ Մնացած թևերում պաշտպանական ծանր մարտեր են ընթանում»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր Ստեփանյանը։