Քաղաքականություն

Իսպանացի պատգամավոր Ժոան Բալդովին իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին

2 րոպեի ընթերցում

Իսպանացի պատգամավոր Ժոան Բալդովին իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ժոան Բալդովին անդրադարձել է Հայաստանի ու Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած գործողություններին՝ իր աջակցությունը հայտնելով հայ ժողովրդին:

«Համերաշխությունս հայ ժողովրդին, որն այսօր կրկին ռմբակոծվում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Թվիթեր»-ի իր էջում գրել է Ժոան Բալդովին և կիսվել Ստեփանակերտի լուսանկարով:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել են քաղաքացիական անձինք: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հոկտեմբերի 3-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ Արցախի սահմանի հյուսիսային և հարավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր: Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում