Ադրբեջանը թիրախավորում է բնապահպանական աղետ առաջացնելու ռիսկ ունեցող քաղաքացիական օբյեկտներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմն անցել է քաղաքացիական այն ենթակառուցվածքների ոչնչացմանը, որոնք կարող են նաև բնապահպանական աղետ առաջացնել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Չափազանց կարևոր։ Ադրբեջանը հեռահար խոցման միջոցներով անցել է քաղաքացիական այն ենթակառուցվածքների ոչնչացմանը, որոնք կարող են նաև բնապահպանական աղետ առաջացնել»,-նշել է Հովհաննիսյանը:
Հակառակորդը հոկտեմբերի 3-ին կրկին հրթիռային հարձակման է ենթարկել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: