Համաչափ պատասխան է լինելու, որի ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ալիև ընտանիքը. Վահրամ Պողոսյան
14:27, 2 Հոկտեմբեր 2020
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Համաչափ պատասխան է լինելու, որի ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ալիև ընտանիքը», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Պողոսյանը:
Ադրբեջանը հարվածներ է հասցրել Ստեփանակերտին: Այս մասին տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Ստեփանակերտին խփեցին։ Ստեփանակերտում կան քաղաքացիական ենթակառուցվածքների բազում վնասվածքներ, վիրավորներ։ Տուժել է փրկարար ծառայությունը»,-նշել է Հովհաննիսյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում