Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ադրբեջան ժամանած գրոհայինները ճնշում են գործադրում ազգային փոքրամասնությունների նկատմամբ. Բաբայան

Ադրբեջան ժամանած գրոհայինները ճնշում են գործադրում ազգային 
փոքրամասնությունների նկատմամբ. Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը խոսել է Մերձավոր Արևելքից Ադրբեջան եկած մի քանի հազար գրոհայինների դերակատարության մասին Արցախի և Հայաստանի նկատմամբ  թուրք-ադրբեջանական ագրեսիայի գործընթացում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ այդ գրոհայինները հիմնականում հանդես են գալիս որպես ազգային փոքրամասնությունների նկատմամբ ճնշումներ գործադրելու հիմնական ուժերից մեկը:

«Սա նրանք անում են երկու հարթությունում`առաջինը անմիջապես ռազմի դաշտում:  Ադրբեջանի իշխանությունները հիմնականում առաջնագիծ են ուղարկում ազգային փորքամասնությունների ներկայացուցիչներին` լեզգիներին, թալիշներին, ավարցիներին, իսկ գրոհայինները կանգնած են նրանց հետևում և փորձում են կասեցնել կամ նրանց նահանջը, կամ հնարավոր անցումը հայկական դիրքեր, որովհետև այդ փորքամասնությունները չեն ուզում պայքարել Ադրբեջանի համար՝ իշխան Ալիևի կլանին:  Կան բազմաթիվ տվյալներ, որ ազգային փոքրամասնությունների շարքում զոհերի մեծ մասը հենց այդ գրոհայինների կողմից սպանված մարդիկ են»,- ասաց Բաբայանը:

Ըստ Արցախի նախագահի արտաքին հարցերով խորհրդականի` գրոհայինների կեսը տեղակայված են նաև Դաղստանի սահմանին և Իրանի սահմանամերձ թալիշաբնակ շրջաններում, որտեղ նույնպես փորձում են հարկ եղած դեպքում պատժել հնարավոր բողոքները պատերազմի նկատմամբ և ազգային փոքրամասնությունների զորակոչը բանակ:

«Արդեն իսկ կան տվյաներ, որ ազգային փոքրամասնությունների, գրոհայինների և թուրք-ադրբեջանական զորքերի միջև տեղի է ունենում լուրջ փոխհրազձգություն, կան նաև զոհվածներ և վիրավորներ»,- եզրափակեց Բաբայանը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]