Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հակառակորդի զոհերի մեծ մասը եղել են Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ

Հակառակորդի զոհերի մեծ մասը եղել են Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների 
ներկայացուցիչներ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական շփման գծում հետախուզության հայտնած տվյալներով սեպտեմեբերի 27-ից մինչ օրս առաջնագծի տարբեր ուղղություններում Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը:

«Սրանք հստակ հետախուզական տվյալներ են: Կարող ենք հայտարարել, որ միայն մի ուղղությամբ 148 լեզգի զինվոր է զոհվել, ինչպես նաև մի քանի հարյուր ազգությամբ թալիշ զինվոր»,- նշեց Պողոսյանը:

Նրա խոսքով՝ հետախուզության տվյալների համաձայն, այդ փաստը լուրջ դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների մոտ և առաջիկայում, հավանաբար, այդ ազգերի ներկայացուցիչները բողոքի ակցիաներ կանեն:

Ամփոփելով խոսքը՝ Պողոսյանը շեշտեց, որ Պաշտպանության բանակն ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը և հակառակորդի բոլոր սադրիչ գործողությունները ստանալու են արժանի և համաչափ պատասխան։

Ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 920 կորուստ և 2100 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 84 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 166 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 1 «Սմերչ»:

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]