Տարածաշրջանային

Սաուդյան Արաբիան էմբարգո է կիրառել Թուրքիայից բոլոր ապրանքների վրա

1 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիան էմբարգո է կիրառել Թուրքիայից բոլոր ապրանքների վրա

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիանէմբարգո է կիրառել Թուրքիայից բոլոր ապրանքների վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է Cumhuriyet թերթը: Նշված Է, որ Էր Ռիադը ճնշում Է գործադրում տեղական ձեռնարկությունների վրա, որպեսզի դրանք առեւտուր չանեն Անկարայի հետ: Սաուդյան Արաբիան խոստացել Է տուգանք դնել ցանկացած ընկերության վրա, որը կանտեսի հրամանը: Բացի դրանից, արաբական երկրի իշխանություններն իբր բնակչությանը համոզում են հետ կանգնել Թուրքիա կատարելիք ուղեւրությունների մտքից:

Նշված Է, որ այդ միջոցներն ուժեղագույն հարված կլինեն Թուրքիայի՝ առանց այն Էլ թուլացած տնտեսությանը. արաբական երկիր արտահանումը հարյուր միլիոնավոր դոլարներ Է բերում:

«Միլիտարիստ»-ի Telegram-ալիքը ենթադրում Է, Էր Ռիադի միջոցները դարձել են Լեռնային Ղարաբաղում Անկարայի գործողությունների պատասխանը: Անցյալ տարի սաուդացիները նաեւ բռնարգելք Էին դրել որոշ թուրքական ապրանքների, այդ թվում տեքստիլի եւ շուտ փչացող մթերքների վրա՝ քաղաքականության հետ կապված պատճառներով, նշում Է Cumhuriyet-ը: Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ Թուրքիան պատրաստ Է Ադրբեջանին ռազմական օգնություն ցույց տալ Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման առնչությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում