Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է ադրբեջանական ևս մեկ ԱԹՍ խոցելու մասին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է ադրբեջանական ևս մեկ ԱԹՍ խոցելու մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հովհաննիսյանը այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
Հովհաննիսյանը նաև հայտնել է, որ ադրբեջանական բանակը օգտագործում է իր զինանոցում եղած բոլոր 300 և ավելի մեծ տրամաչափի ռեակտիվ համազարկի կայանքները։
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել: Ստեփանակերտը հայտարարել է, որ պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը: Հայկական կողմը խոցել է հակառակորդի ուղղաթիռներ և ԱԹՍ-ներ:
Մարտերը շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են։ Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները։ Արցախի խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ:
Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք: