Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հունաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները

Հունաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել Լեռնային Ղարաբաղում ռազմական 
գործողությունները

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի Արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում:

«Մենք մտահոգությամբ ենք հետևում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում էսկալացիայի լարվածությանը, որը հանգեցրել է զոհերի` խաղաղ բնակչության շրջանում: Մենք կողմերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն և անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ու վերադառնալ բանակցությունների սեղան` ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում»,- ասված է հաղորդագրությունում:

Նախարարությունը հայտնում է, որ հակամարտության կարգավորման միակ ճանապարհը խաղաղ կարգավորումն է` հիմնված միջազգային իրավունքի վրա:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: Հայկական կողմն Ադրբեջանի Զինված ուժերի փոխգնդապետ է ոչնչացրել: ՊԲ կորուստները ճշտվում են: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]