Քաղաքականություն

Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը

1 րոպեի ընթերցում

Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների խորհրդարանի պատագամովոր, Քրիստոնեական միություն կուսակցության խոսնակ Ջոել Ֆորդևինդը դատապարտել է Արցախի ուղղությամբ Ադրբեջանի հարձակումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին պատգամավորը գրել է «Թվիթեր»-ի իր էջում:

«Հուսով եմ, որ Հայաստանը կստանա միջազգային աջակցություն, հարձակումը կդատապարտվի և կդադարեցվի»,- գրել է Ֆորդևինդը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, ունի զրահատեխնիկայի կորուստներ: Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում