Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կառավարությունը կորոնավիրուսի հետ կապված գործում է 100 տոկոսով թափանցիկ

Կառավարությունը կորոնավիրուսի հետ կապված գործում է 100 տոկոսով թափանցիկ

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսային հիվանդության հետ ապրելու տրամաբանության շրջանակում պետք է շարունակել կրել դիմակներ, պահել սոցիալական հեռավորություն և հաճախ լվանալ ձեռքերը:

Այս մասին կառավարության նիստում նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ավելացնելով, որ կան գործոններ, որոնք դժվար են կառավարվում: «Մասնավորապես, հասարակական տրանսպորտում վիրուսի տարածման ուղիղ ռիսկի գործոնը»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ ի վերջո, բոլոր երկրները մոտավորապես նույն իրավիճակում են լինելու: «Զարգացումները դա են ցույց տալիս, Եվրոպայում երկրորդ, բայց շատ ավելի մեծ ալիք է սկսվել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսի հետ կապված 100 տոկոսով թափանցիկ է գործում՝ չթաքցնելով որևէ թիվ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am