Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Սեպտեմբեր

Էյֆելյան աշտարակը փակել են պայթյունի սպառնալիքի պատճառով

Էյֆելյան աշտարակը փակել են պայթյունի սպառնալիքի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էյֆելյան աշտարակի այցելուները եւ աշխատակիցները ժամանակավորապես տարահանվել են անհայտ անձի զանգից հետո, որն սպառնացել Է պայթեցնել կոթողը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 23-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Էյֆելյան աշտարակի շահագործման ընկերությունում (Sete):

«Այսօր առավոտյան տարահանում Է հայտարարվել ոստիկանություն անանուն զանգից հետո: Դա տեղի Է ունեցել քիչ առաջ: Այժմ տեղ են ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցները, նրանք կատարում են անհրաժեշտ ստուգումներ»,- հայտնել Է կազմակերպության ներկայացուցիչը: Գործակալության զրուցակիցը չի կարողացել ճշտել, թե որքան երկար կտեւի տեսչական ստուգումը:

Աշտարակի շուրջն ընկած տարածքը նախկինի պես շրջապատված Է ոստիկանության կողմից: Պարագծի պահապնումն ապահովում են իրավապահ մարմինների զինված աշխատակիցները:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]