Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սոցիալական ծառայությունների մատուցումը մեկ պատուհանից. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

Սոցիալական ծառայությունների մատուցումը մեկ պատուհանից. ԱԺ-ն առաջին 
ընթերցմամբ ընդունեց նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով, մասնավորապես, առաջարկվում է ստեղծվող մեկ միասնական կառույցը՝ Ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակի փոխարեն ստեղծել Համալիր սոցիալական ծառայության տեսքով, որում կմիավորվեն մի շարք մարմիններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ստացավ 99 «կողմ» ձայն:

Փաթեթով, մասնավորապես, առաջարկվում է ՀՀ կառավարության որդեգրած ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման քաղաքականությունն իրականացնելու նպատակով ստեղծվող մեկ միասնական կառույցը՝ Ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակի փոխարեն ստեղծել Համալիր սոցիալական ծառայության տեսքով: Այս ծառայության ներքո կմիավորվեն Զբաղվածության գործակալության տարածքային կենտրոնները, սոցիալական աջակցության տարածքային գործակալությունները, այլ մարմիններ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնապարար Աննա Ժամկոչյանը նշել էր, որ ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրումը կբարձրացնի սոցիալական պաշտպանության համակարգի կառավարման արդյունավետությունը, ինչպես նաև սոցիալական ծառայությունների որակը:

Փոխնապարարը նշել էր նաև, որ այս բարեփոխման գործընթացի համար ներգրավված վարկային միջոցները ներգրավվել են սկսած 2014 թվականից, և ծրագրերը կավարտվեն Համաշխարհային բանկի կողմից տրամադրված վարկային միջոցների շրջանակում 2022 թվականին: «Հատուկ ուզում եմ ընդգծել, որ նոր վարկային միջոցներ չեն ներգրավվել, պարզապես երկարաձգվել է ծրագրի իրականացումը մինչև 2022 թվականը, և, ըստ էության, նախկինում չարված բարեփոխման, չծախսված գումարների ծախսման մասին է խոսքը»,-ասաց նա և նշեց, որ վարկային միջոցներով ոչ միայն շենքային պայմաններն են բարելավվելու, այլև աջակցություն է ցուցաբերվում տեղեկատվական համակարգի բարեփոխմանը, սոցիալական աշխատողների վերապատրաստմանը:

Փոխնախարարի խոսքով՝ փաթեթի հիմնական փոփոխությունները երեքն են՝ ժամկետի երկարաձգում, լիազորությունների մեծացման հնարավորություն և օրենքով ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու հնարավորություն:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]