Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Իսրայելում պաշտոնապես բացվել է Հայաստանի դեսպանատունը

Իսրայելում պաշտոնապես բացվել է Հայաստանի դեսպանատունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ Թել-Ավիվում պաշտոնապես բացվել է Իսրայելում Հայաստանի դեսպանատունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Вести Израиль կայքը հայտնում է, որ դեսպանատան բացման արարողությանը ներկա է գտնվել Իսրայելի ԱԳՆ-ի «Եվրասիա-2» դեպարտամենտի ղեկավար Իցհակ Կարմել-Կագանը:

Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը իր ելույթում խորհրդանշական է համարել այն հանգամանքը, որ դեսպանատունը աշխատանքը սկսում է հրեական օրացույցով Նոր տարվա տոնին ընդառաջ: Օգտվելով առիթից նա շնորհավորել է Իսրայելի բոլոր քաղաքացիներին Ռոշ-Հաշանայի առիթով՝ Իսրայելին մաղթելով խաղաղություն և բարգավաճում, իսկ երկրի բնակիչներին՝ առողջություն և հաջողություններ:

Իցհակ Կարմել-Կագանը իր հերթին Իսրայելի անունից ողջունել է Իսրայելում Հայաստանի դեսպանատան բացման առիթով՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը կարևոր գործընթաց է, իսկ բաց և կառուցողական երկխոսության անցկացումը թույլ կտա լուծել ցանկացած խնդիր, եթե ապագայում դրանք առաջանան:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]