Հասարակական

Նիկոլ Փաշինյանը Խնձորեսկում մասնակցում է Սպարապետի օրվան նվիրված միջոցառմանը

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը Խնձորեսկում մասնակցում է Սպարապետի օրվան նվիրված միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 12ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Խնձորեսկում մասնակցել է Սպարապետի օրվան նվիրված միջոցառմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետը ծաղիկներ դրեց Մխիթար սպարապետի շիրիմին: Վարչապետին ուղեկցում են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:

Այնուհետև Մխիթար սպարապետի շիրիմի առջև հավատարմության խոսք հնչեցրեցին ՀՀ զինված ուժերի զինծառայողները.

«Մենք՝ հայրենիքի պաշտպաններս նախնիների արյան կանչով և պատգամով հավատարիմ զինված ուժերի զինծառայողներս, Սպարապետի շիրիմի առջև հավաստում ենք անմնացորդ նվիրվել հայոց սպարապետների պատվիրաններին, անառիկ պահել հայրենիքի սահմանները, զորավիգ լինել զինակից ընկերներին ու պատվել նախնյաց հիշատակը: Խոսքն այս անվերապահ է: Եթե դրժենք այն, թող արժանանանք անարգանքի ու նզովքի: Հպարտ ենք, որ զինվորներն ենք հայոց աշխարհի: Փառք հայոց բոլոր սպարապետներին, փառք հայոց բանակին, փառք հայոց պետությանը»,- ասված էր հավատարմության խոսքում:

ՀՀ վարչապետը զինված ուժերի զինծառայողներին շնորհավորեց Սպարապետի օրվա կապակցությամբ: Զինվորական արարողակարգից հետո մեկնարկեց Սպարապետի օրվան նվիրված տոնական միջոցառումը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում