Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիին՝  Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հեռագրում ասված է․

«Խորը վշտով տեղեկացա Կատարի Պետության հայր էմիր շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան մասին։

Նորին վսեմության նշանակալի դերն ու ներդրումը Կատարի զարգացման, բարօրության և միջազգային հեղինակության ամրապնդման, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային երկխոսության ու համագործակցության առաջմղման գործում հավերժ կմնա պատմության էջերում:

Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում հանգուցյալ էմիրի մեծ ավանդը նաև Հայաստանի և Կատարի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում, ինչի մասին է վկայում Հայաստանի Հանրապետության կողմից հայր էմիրին շնորհված «Բարեկամության» շքանշանը:

Այս ծանր պահին Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձերդ վսեմությանը, Կատարի ղեկավարությանը և բարեկամ ժողովրդին, հանգուցյալ Էմիրի հարազատներին և մերձավորներին՝ կորստի այս դժվարին պահին մաղթելով ուժ և տոկունություն»,-նշված է հեռագրում:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում