Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Երևանում արդեն երկրորդ տարին անընդմեջ նշվում է Մոսկվայի օրը

Երևանում արդեն երկրորդ տարին անընդմեջ նշվում է Մոսկվայի օրը

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործական կենտրոնի նախաձեռնությամբ արդեն երկրորդ տարին անընդմեջ Երևանում նշվում է Մոսկվայի օրը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տարի, համավարակով պայմանավորված, տոնական միջոցառումներն անց են կացվում առցանց ձևաչափով:

Եռօրյա տոնական միջոցառումները մեկնարկել են սեպտեմբերի 4-ին Ազգային պատկերասրահի ռուսական ավանգարդ ցուցասրահում՝ տեսաէքսկուրսիայով։ Հիմնական միջոցառումները նախատեսված են սեպտեմբերի 5-ին և 6-ին։

Մարիամ Մերաբովան, Մարգարիտա Պոզոյանը, Օլեգ Պոգուդինը, Սոնան, Հայկոն, Էրիկ Կարապետյանը, Անգելինա Կապլանը, Ալլա Լևոնյանը և շատ այլ հայտնիներ միջոցառումների շրջանակներում ներկայացնելու են կատարումներ՝ նվիրված Երևանին և Մոսկվային։ Հնչելու են երկու մայրաքաղաքին նվիրված ստեղծագործություններ։

Նախատեսվում է նաև մանկական համերգային ծրագիր, որտեղ կատարումներով հանդես են գալու Նաիրա Գյուրջինյանի անսամբլը,  Բորիս և Անահիտ Ադամյանները, Արսեն Գրիգորյանի ստուդիայի փոքրիկները, Միշել Գրիգը (Միշա), Էռնա Միրը ու այլք։

Տոնական մյուս համերգը նվիրված է լինելու խորհրդային ֆիլմերի մեղեդիներին՝ «Արտսինեմա» անսամբլը կատարելու է «Ճանապարհ դեպի կրկես», «Ծառայողական սիրավեպ», «Ճակատագրի հեգնանքը» «Հարսնացուն հյուսիսից» և այլ ֆիլմերի երգերը։

«Մոսկվային ու Երևանին միավորում է բազմադարյա եղբայրական, գործընկերային հարաբերությունների պատմությունը, հոգևոր մտերմությունը, միմյանց ավանդույթների ու սովորույթների նկատմամբ անկեղծ հետաքրքրությունը: Այսօր նույնպես երկու երկիրն էլ շարունակում են զարգացնլ ու ամրապնդել բազմակողմանի գործընկերային hարաբերությունները: Այս գործակցության շրջանակում կարևոր է նաև «Մոսկվայի տուն»  կենտրոնի դերը, որը  նպաստում է մշակութային, դաստիարակչական, գործարար, հումանիտար կապերի զարգացմանը մեր երկրների մայրաքաղաքների միջև,  աջակցում է ռուսաց լեզվի մասսայականացմանը, զարգացնում երկու քաղաքի ու պետության միջև զբոսաշրջությունը։ Վստահ եմ, որ նման միջոցառումները կնպաստեն մշակութային երկխոսության զարգացմանը` դառնալով ռուս և հայ ժողովուրդների դարավոր բարեկամության հերթական վառ ապացույցը», -նշել է Երևանում Մոսկվայի տուն» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Գարիկ Մարտիրոսյանը, Կարեն Ավանեսյանը, Իլոնա Բրոնիվիցկայան ու այլ շատ հայտնիներ տեսաուղերձով շնորհավորել են ՌԴ մայրաքաղաքի տոնը և կարևորել Երևանում տոնական միջոցառումների անցկացումը։

«Որպես մարդ, ով ապրել և մեծացել է Երևանում, առանձնահատուկ հպարտ եմ,  որ իմ հարազատ քաղաքը, «Մոսկվայի տուն»  կենտրոնի նախաձեռնությամբ նշում է չքնաղ Մոսկվայի ծնունդը։ Ուրախալի է, որ նույնիսկ օնլայն ֆորմատով հավաքվեցինք այս գեղեցիկ միջոցառումների շուրջ»,- ասել է հումորիստ, հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը։

Օնլայն միջոցառումներից բացի Մոսկվայի օրվա շրջանակում Հայաստանի շախմատի ակադեմիայի և Մոսկվայի շախմատի ֆեդերացիայի գործակցությամբ անցկացվում են  նաև շախմատի և շաշկու մրցաշարեր՝ Հայաստանի շաշկու ֆեդերացիայի հետ։

Մոսկվայի տոնի շրջանակում Երևանին Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում նախատեսվում է իրականացնել Ռուսական կենտրոնի բացումը և հայկական դպրոցների ռուսական դասա­րաններին փոխանցել դասագրքեր:  

Բոլոր տոնական միջոցառումները անց են կացվում Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի և «Միջազգային համագործակցության Մոսկովյան կենտրոն» պետական ունիտար ձեռնարկության նախաձեռնությամբ և ՀՀ-ում ՌԴ դեսպանության ու Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am