Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Որոշ կատեգորիաներով աշխատող վարորդները պետք է անցնեն մասնագիտական որակավորման դասընթացներ

Որոշ կատեգորիաներով աշխատող վարորդները պետք է անցնեն մասնագիտական որակավորման դասընթացներ

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում նախատեսվում է փոփոխություն կատարել, համաձայն որի սահմանվել են  որոշակի դրույթներ՝ C, D, CE, DE C1E, D1E կատեգորիայով աշխատող թե՛ ներպետական, թե՛ միջպետական բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների համար:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

«Միջպետական ուղևորա և բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունները պետք է համապատախանեն որոշակի միջազգային պահանջների: Այդ կազմակերպությունները պետք է ունենան ֆինանսական կայունություն, բարի համբավ, ինչն ըստ եվրոպական պահանջների նշանակում է, որ վարորդները չպետք է ունենան շատ տուգանքներ, մեքենայություններում չպետք է ներգրավված լինեն: Ուղևորա կամ բեռնափոխադրող ընկերության մենեջերի բարի համբավի իջնելը կարող է ազդել՝ լիազոր մարմնի կողմից այդ ընկերությանն, օրինակ, բեռնափոխադրման իրավունք տալու որոշման վրա: Այսպիսով, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում մենք սահմանում ենք որոշակի դրույթներ՝ C, D, CE, DE C1E, D1E կատեգորիայով աշխատող թե ներպետական, թե միջպետական բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների համար»,- նշեց Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ այդ վարորդները պետք է անցնեն նախնական մասնագիտական որակավորման դասընթացներ, որոնք ավարտվելու են թեստավորմամբ:

Այդ թեստավորումը հաջող անցնելու դեպքում վարորդները ստանալու են միջազգային որակավորման վկայականներ:

«Այդ ամենից հետո, տվյալ վարորդները 5 տարին մեկ անգամ անցնելու են վերապատրաստում, ինչը նշվելու է միջազգային որակավորման վկայականում: Ծրագրի համաձայն, վարորդները պետք է տիրապետեն միջազգային տարբեր համաձայնագրերի սահմանակետերի անցման կարգերին, ինչպես իրականացնել սահմանափակ կարողություններով մարդկանց տեղափոխումը կամ բեռնում ու բեռնաթափում կատարել»,- ընդծգեց ՏԿԵ փոխնախարարը:

Նա հավաստիացրեց, որ նման փոփոխությունները միայն կխթանեն և կդիվերսիֆիկացնեն բեռնափոխադրողների մուտքը տարբեր շուկաներ:

 

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am