Հասարակական

Պռոշյան կոնյակի գործարանի մասնաճյուղում իրավիճակը վերահսկելի է. ԱԻՆ ներկայացուցիչ

1 րոպեի ընթերցում

Պռոշյան կոնյակի գործարանի մասնաճյուղում իրավիճակը վերահսկելի է. ԱԻՆ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիր գյուղիՊռոշյան կոնյակի գործարանի մասնաճյուղում նախնական տվյաներով պայթել է գինու 30տոննանոց տարան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարական վարչության պետ, գնդապետ Հովհաննես Մարգարյանը:

«Կանխվել է հրդեհի տարածումը և հետագա պայթյունը հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվ: Իրավիճակը վերահսկելի է, վտանգներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը12։44-ին,մարվել՝13:12-ին»,- ասաց Մարգարյանը:

ԱԻՆ ներկայացուցիչը դեռ չի կարող ասել, թե ինչն է պայթյունի պատճառ հանդիսացել:

«Այս պահին ընթանում է նախաքննություն, քննությամբ կպարզվեն դեպքի հանգամանքները»,- ասաց Մարգարյանը:

Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 1-ին, ժամը 12:08-ին ահազանգ է ստացվել, որ տեղի ունեցել պայթյուն և հրդեհ Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ի մասնաճյուղում: Տեղի ունեցած հրդեհի հետևանքով 2 մարդ զոհվել է, 4 պացիենտներ տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում