Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Հայր Մեսսին բանակցում է «Բարսելոնա»-ի հետ որդու`«Մանչեսթեր Սիթի» տեղափոխության գումարի շուրջ  

Հայր Մեսսին բանակցում է «Բարսելոնա»-ի հետ որդու`«Մանչեսթեր Սիթի» տեղափոխության գումարի շուրջ

 

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հայրը սկսել է բանակցությունը կատալոնական թիմի հետ, որդու`«Մանչեսթեր Սիթի» տեղափոխության ֆինանսական պայմանների շուրջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է The Times-ը: Ըստ պարբերականի, Խորխե Մեսսին բանակցություններ է վարում, որ Մեսսի կրտսերն անգլիական ակումբ տեղափոխվի 100 միլիոն անգլիական ֆունտի (133 միլիոն դոլար) դիմաց: Մեսսի հայրը Արգենտինայից ժամանել է Բարսելոնա՝ գործարքն ավարտին հասցնելու:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ցանկություն ունի հեռանալ կատալոնական ակումբից: Արգենտինացին ֆաքսով այդ մասին հայտնել է թիմին և ուզում է օգտվել պայմանագիրը միակողմանի խզելու իր հնարավորությունից: Նրա հայրը Մանչեսթեր քաղաքում էր: Կողմերի միջև բանակցություններ են ընթացել երկու տարվա պայմանագրի շուրջ:

Մեսսին իր ողջ կարիերայի ընթացքում 630 գնդակ է խփել «Բարսելոնայի» կազմում, որտեղ մասնակցել է 724 խաղի, ինչպես նաև 70 գնդակ է հեղինակել Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրած 138 խաղում:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am