Երևանում՝ 11:07,   4 Հունիս 2024

Եվրահանձնաժողովիի ղեկավարն ընդունեց կարանտինը խախտած եվրակոմիսար Հոգանի պաշտոնաթողությունը

Եվրահանձնաժողովիի ղեկավարն ընդունեց կարանտինը խախտած եվրակոմիսար Հոգանի պաշտոնաթողությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել Է, որ ընդունել Է առեւտրի եվրակոմիսար իռլանդացի Ֆիլ Հոգանի պաշտոնաթողությունը, որը խախտել Է կարանտինն Իռլանդիա կատարած մասնավոր ուղեւորության ժամանակ, ինչը մեծ սկանդալ Է հարուցել այդ երկրում:

Ինչպես նա օգոտոսի 27-ին Բրյուսելում հայտնել Է լրագրողներին, առեւտրի եվրակոմիսարի պարտականությունները ժամանակավորապես դրված են Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ, Լիտվայի ներկայացուցիչ Վալդիս Դոմբրովսկիսի վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես ծանուցում եմ ստացել առեւտրի եվրակոմիսարից պաշտոնաթող լինելու՝ նրա որոշման մասին: Ցանկանում եմ ջերմորեն շնորհակալություն հայտնել նրան Եվրահանձնաժողովի ներկայիս եւ անցյալ կազմերում աշխատանքի համար,- հայտարարել Է ֆոն դեր Լյայենը:- Մենք ծանր համավարակ ենք ապրում, որի պայմաններում ես բոլորից ակնկալում եմ կարանտինային սահմանափակումների հաստատուն պահպանում»:

«Այժմ Իռլանդիայի կառավարությունը պետք Է նշանակի նոր թեկնածուի (եվրակոմիսարի պաշտոնում): Ես Իռլանդիայի կառավարությանը խնդրում եմ առաջարկել երկու թեկնածություն՝ տղամարդու եւ կնոջ: Առեւտրի եվրակոմիսարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Եվրահանձնաժողովի նախագահի տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը»,- եզրափակել Է նա:

Հոգանը դարձել Է խոշոր սկանդալի ֆիգուրանտ, սկանդալ, որն իռլանդական մամուլում ստացել Է «Գոլֆգեյն» անվանումը: Եվրակոմիսարը մասնակցել Է խորհրդարանական գոլֆ-ակումբի գալա-ընթրիքին, որը կայացել Է օգոստոսի 19-ին Իռլանդիայի Քլիֆդեն քաղաքում:

Միջոցառումը, որին մասնակցել Է 81 մարդ, կոպտորեն խախտել Է կարանտինի կանոնները՝ կապված հասարակական ժողովների անցկացման հետ: Օգոստոսի 21-ին Իռլանդիայի գյուղատնտեսության նախարար Դարա Քալիրին, որը նույնպես եղել Է միջոցառման հյուրը, պաշտոնաթող Է եղել , նրա օրինակին Է հետեւել սենատոր Ջերի Բաթիմերը: Ավելի ուշ իռլանդական մամուլում հայտնվել են հաղորդումներ այն մասին, թե մինչեւ Քլիֆդեն ժամանելը եվրակոմիսարը կատարել Է մի քանի մասնավոր ուղեւորություններ երկրում, ներառյալ կարանտինով փակ Քիլդերի կոմսություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am