Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իգոր Դոդոնին և Մոլդովայի ժողովրդին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իգոր Դոդոնին և Մոլդովայի ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնին՝ երկրի Անկախության օրվա առթիվ:

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Մոլդովայի բարեկամ ժողովրդին Մոլդովայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Գոհունակությամբ ցանկանում եմ ընդգծել հայ-մոլդովական միջպետական հարաբե­րությունների օրակարգի զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված երկկողմ համատեղ քայլերը, ինչպես նաև վերահաստատել մեր անփոփոխ հետաքրքրվածությունն այդ օրա­կարգի հարստացման հարցում:

Լիահույս եմ, որ մեր երկրներում համաճարակային իրավիճակի արագ կայունացումը թույլ կտա վերականգնել երկու պետությունների միջև շփումների դինամիկան:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի պարոն Դոդոն, քաջառողջություն և նորանոր հաջողություններ պետական պատասխանատու պաշտոնում, իսկ Մոլդո­վայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն», -ինչպես «Արմենպրես»-ին  տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշված է վարչապետի ուղերձում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am