Հասարակական

Գավառում ընթանում են վեց փողոցների լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ 

2 րոպեի ընթերցում

Գավառում ընթանում են վեց փողոցների լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ 

ԳԱՎԱՌ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառ քաղաքի վեց փողոցներում այս տարվա հուլիսի կեսերից մեկնարկել եւ ընթանում են լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից, շինարարական աշխատանքներն ընթանում են ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Լուսավորության ցանցը կառուցվում է Կարեյան, Բարեկամության, Պետրովի, Ղամարյան Եղբայրների, Կահիրեի, Գրիգոր Նարեկացու փողոցներում եւ Ազատության փողոց 2-րդ նրբանցքում: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 19 միլիոն 300 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 11 միլիոն 580 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 7 միլիոն 720 հազար դրամը՝ Գավառի համայնքապետարանը: Աշխատանքներն իրականացնում է «ԷՆՔԱՂՇԻՆ» ՍՊԸ-ն:

«Այս փողոցներում են գտնվում համայնքային, պետական կազմակերպություններ եւ շուրջ 1 300 առանձնատներ, որոնցում բնակվում են շուրջ 4 500 մարդ: Տեղադրվում են լուսասյուներ եւ 171 լեդ լուսատուներ: Օգոստոսի 25-ի դրությամբ շինարարությունն ավարտվել է ավելի քան 60 տոկոսով: Ծրագիրն ավարտին կհասցվի 15-20 օրից: Շինարարության ավարտից հետո կունենանք ժամանակակից չափորոշիչներին համապատասխան լուսավորված եւ անվտանգ փողոցներ»,- նշեցին Գավառի համայնքապետարանի աշխատակազմում:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում