Միջազգային

 Հայտնի է դարձել կորոնավիրուսով կրկնակի վարակվելու պատճառը

1 րոպեի ընթերցում

 Հայտնի է դարձել կորոնավիրուսով կրկնակի վարակվելու պատճառը

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականները պարզել են կորոնավիրուսով կրկնակի վարակվելու պատճառը: Համապատասխան հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԱՄՆ-ի Մասաչուսեթսի ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցի մասնագետներն ուսումնասիրել են COVID-19-ից մահացած պացիենտների փայծաղը եւ լիմֆատիկ հանգույցները եւ հայտնաբերել, որ նրանց մոտ բացակայում են գերմինատիվ կենտրոնները, որոնք կայուն իմունային արձագանքի անքակտելի մասն են:

Պարզվել Է, որ COVID-19-ի ծանր ընթացքի դեպքում հսկայական քանակությամբ ազդանշանային մոլեկուլներ՝ TNFցիտոկիններ, են մշակվում այն մասերում, որտեղ սովորաբար ձեւավորվում են գերմինատիվ կենտրոնները: Մասնագետները եկել են այն եզրակացության, որ այս դեպքում առանձին ապաքինված մարդիկ կարող են մի քանի ամիս անց կրկին վարակվել SARS-CoV-2-ով, եւ ոչ միայն մեկ անգամ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում