Հասարակական

Արագած լեռ բարձրացած 14-հոգուց բաղկացած արշավախմբին օգնության են մեկնել փրկարարները

1 րոպեի ընթերցում

Արագած լեռ բարձրացած 14-հոգուց բաղկացած արշավախմբին օգնության են մեկնել փրկարարները

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արագած լեռ բարձրացած 14 հոգուց բաղկացած արշավախմբից օգոստոսի 20-ին, ժամը 20։58-ին ահազանգել են Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն․ նրանց օգնության են մեկնել փրկարարները։

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Արշավախմբից 5 քաղաքացի գտնվում է Քարի լճի մոտակայքում, իսկ մյուս 9 քաղաքացիները՝ լեռան հարավային և արևելյան գագաթների միջնամասում։ Նրանցից մեկը վնասել է ոտքը: Տարածքի դժվարանցանելիության պատճառով արշավախմբի անդամները չեն կարողանում իջնել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները լեռան հարավային և արևելյան գագաթների միջնամասում հայտնաբերել են քաղաքացիներին, տեղափոխել իրենց մեքենայի մոտ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Քաղաքացի Գայանե Վ.-ն, որը վնասել էր ոտքը, հրաժարվել է բուժօգնությունից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում