1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թորոսյան. Վանաձորի երկու տեքստիլ ֆաբրիկաներում չեն պահպանվում հակահամաճարակային կանոնները

Թորոսյան. Վանաձորի երկու տեքստիլ ֆաբրիկաներում չեն պահպանվում 
հակահամաճարակային կանոնները

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մտահոգված է Վանաձոր քաղաքի երկու տեքստիլ ֆաբրիկաներում կորոնավիրուսի թվերի քանակով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության օգոստոսի 20-ի նիստի ընթացքում Թորոսյանը հայտնեց, որ այդ ֆաբրիկաներում չեն պահպանվում հակահամաճարակային կանոնները:

«Մի քանի օր առաջ խոսեցինք այն մասին, որ մենք պրոակտիվ գնում և թեստավորում ենք անում: Վանաձոր քաղաքի տարբեր տեսակի հաստատություններից վերցրած գրեթե բոլոր տեղերում ունենք զրոյական դրական արդյունք, բացառությամբ տեքստիլի երկու խոշոր ֆաբրիկաների: Դրանցից մեկում 200 նմուշից 50-ը դրական է եղել: Դա նշանակում է, որ այդ ֆաբրիկայում կանոնները չեն պահպանվում ընդհանրապես»,- ասաց Թորոսյանը:

Նախարարը նշեց, որ այդ դրական դեպքերը հետո տեղափոխվում են ընտանիքներ և հանգեցնում լուրջ հետևանքների:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ տեսչական մարմինները պետք է ավելի հետևողական լինեն այս հարցում:

Օգոստոսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42 319 դեպք, որոնցից 35 476-ն` առողջացած, 836-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5 756 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 190 560 թեստավորում:

Կառավարությունը օգոստոսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը օգոստոսի 12-ի ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև սեպտեմբերի 11-ի ժամը 17:00-ն ներառյալ:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]