Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Վեկտոր»-ն սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների երկրորդ փուլը

«Վեկտոր»-ն սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների երկրորդ փուլը

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիրուսաբանության եւ կենսատեխնոլոգիաների պետական կենտրոնը (Նովոսիբիրսկ)՝ «Վեկտոր»-ը, անցել Է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների երկրորդ փուլին՝ մարդկանց վրա կլինիկական հետազոտություններին:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին պատմել Է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան:

«Բոլոր կամավորները, որոնք ընտրվել Էին հատուկ կարգով եւ հատուկ ձեւով, իրենց լավ են զգում: Նրանք, ում պատվաստանյութն արդեն ներարկվել Է, բացարձակապես ոչ մի կողմնակի ռեակցիա չունեն: Նույնիսկ ամենափոքր կարմրություն չկա ներարկման տեղում: Բոլորի մոտ ջերմությունը միանգամայն նորմալ Է»,-ասել Է նա:

Պատասխանելով այն հարցին, թե որն Է լավը՝ «Վեկտորի»-ի՝ փորձարկումներ անցնող պատրաստուկը, թե Գամալեյայի կենտրոնի՝ արդեն գրանցում ստացած մշակումը, Ռոսպոտրեբնադզորի ղեկավարը բացատրել Է, թե կարեւոր Է, որ յուրաքանչյուր երկիր ունենա պատվաստանյութի մի քանի տարբերակ: «Բացարձակապես ճիշտ Է, որ յուրաքանչյուր երկրում, եւ առաջին հերթին Ռուսաստանի Դաշնությունում, պետք Է լինեն մի քանի տարբեր պատվաստանյութեր: Դրանով Էլ զբաղվում ենք»,-հայտարարել Է նա:

«Վեկտոր»-ը պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն սկսել Է հուլիսի 27-ին: Ինչպես հաղորդվել Է, դրանց մասնակցում են 18-ից մինչեւ 60 տարեկան 300 կամավորներ, այդ թվում՝ «Վեկտոր»-ի 60 աշխատակիցներ: Անցյալ շաբաթ առողջապահության նախարարությունը գրանցել Է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեյայի անվան կենտրոնում՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ:

Այն ստացել Է «Արբանյակ-V» անվանումը: Դա լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ Է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]